Նարինե մերան

0.5լ. կաթը եռացնել 5-7 րոպե, լցնել ապակյա բանկայի մեջ, գոլացնել մինչև 40-42 աստիճան ամռանը, և 43-45` ձմռանը, մակարդը ավելացնել կաթին, խառնել, բանկան փակել կափարիչով, փաթաթել թղթով իսկ վրայից` պարտադիր բրդյա ծածկոցով և թողնել 5-7 ժամ մինչև մակարդվի, որից հետո տեղավորել սառնարանի մեջ: 2-3 ժամից հետո միջին շերտերից վերցնել 1 ճաշի գդալ մերան` կես լիտր կաթը մերելու համար, իսկ մնացածը օգտագործել: Առաջին օրերին մինչև մեկ տարեկան երեխաներին ամեն կերակրման ժամանակ տալ 2-3 ճաշի գդալ, իսկ երրորդ օրը` 100-120մլ: Կերակրելուց առաջ ջրային բաղնիքի մեջ գոլացնել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել մի փոքր շաքարաջուր: 3-4 հաջորդական մերումից հետո վերցնել նոր մերան: