«Նարինե» -ն բուժիչ և կանխարգելիչ կաթնաթթվային մթերք է, որն օժտված է հիանալի համով, բացառիկ օգտակար հատկություններով, հարուստ է վիտամիններով, սպիտակուցներով, ամինաթթուներով, որոնք շատ անհրաժեշտ են երեխաների օրգանիզմի աճի և նորմալ զարգացման համար։ «Նարինե» կաթնամթերքը կարգավորում և պահպանում է աղիների նորմալ միկրոֆլորան,-ապահովում է աղիների նորմալ գործունեությունը,-նպաստում է դիսբակտերիոզի բուժմանը, -կարգավորում է նյութափոխանակության պրոցեսները, -նպաստում է հիվանդությունների ժամանակ օրգանիզմի արագ ապաքինմանը (գրիպ,վերին շնչուղիների այլ հիվանդություններ,ալերգիաներ,ստամոքսա-աղիքային համակարգի այլ հիվանդություններ և այլն), -բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը, նպաստում է հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, -թուլացնում է հակաբիոտիկների բացասական ազդեցությունը։ «Նարինե» կաթնամթերքը ավելի քան 50 տարի օգտագործվել է Հայաստանում, որպես մանկական կեր և որպես կաթնամթերք՝ օժտված բուժիչ և կանխարգելիչ հատկություններով։ «Նարինե» կաթնամթերքը լայնորեն կիրառվում է մի շարք երկրներում, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ճապոնիա, ԱՄՆ։ Ապարդյուն կլինեն բոլոր միջոցները, եթե առաջնահերթ չկարգավորվի երեխայի սննդի և օրվա ռեժիմները։ Առողջ սննդի ամենակարևոր բաղկացուցիչը կաթնաթթվային մթերքներն են, որոնցից ամենաօգտակարը աշխարհում լայն ճանաչում և կիրառում ունեցող մեր հայկական «Նարինե» կաթնամթերքն է։ «Նարինե» կաթնամթերքի արտադրությունը կազմակերպվել է Հայկական ՍՍՀ-ում 1966 թ-ից։ Շուրջ 30 տարի «Նարինե» կաթնամթերքը արտադրվել է Հայաստանի և այլ հանրապետությունների կաթնախոհանոցներում։ Սովետական Միության փլուզումից հետո կաթնամթերքի արտադրությունը դադարեցվել է։ Ըստ ստատիստիկ տվյալների մանկական մահացածությունը Հայաստանում ավելի ցածր է եղել, քան Սովետական Միության այլ հանրապետություններում՝ «Նարինե» կաթնամթերքի շնորհիվ։ «Նարինե» կաթնամթերքը էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ կաթնամթերք է՝ հարուստ վիտամիններով, ամինաթթուներով, սպիտակուցներով և ածխաջրերով։ Այն սննդարար և դիետիկ կաթնամթերք է, որի օգտագործումը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։ «Նարինե» կաթնամթերքի պատրաստման համար պետք է բնական կովի կաթ՝ մերված «Նարինե»-ի ացիդոֆիլային բակտերիաներով։ Բազմամյա կլինիկական հետազոտությունները հաստատել են «Նարինե» կաթնամթերքի բուժիչ և կանխարգելիչ հատկությունները աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման համար (դիսբակտերիոզ, դիզենտերիա, լուծ, ստաֆիլակոկային ինֆեկցիա, սալմոնելոզ և այլն)։ «Նարինե» կաթնամթերքով սնվող երեխաները ավելի առողջ են և ավելի դիմացկուն տարբեր հիվանդությունների նկատմամբ։ 1 լիտր «Նարինե» կաթնամթերքի կալորիականությունը կազմում է 800 կկալորիա։ Մանկական օրգանիզմի նորմալ աճի և զարգացման համար «Նարինե» կաթնամթերքը իր կազմով և բաղադրությամբ բավարարում է ներկայացվող ֆիզիոլոգիական պահանջներին։ «Նարինե» կաթնամթերքի օրական կերակրման նորման կախված է տարիքից և օրգանիզմի կլինիկական վիճակից Մինչև 1 տարեկան երեխաների համար օրական նորման կազմում է 200–300գ., 1 մինչև 5 տարեկան երեխաների համար օրական նորման կազմում է 200-400 գրամ, 5-8 երեխաների համար օրական նորման կազմում է՝ 200-500 գրամ։