«Նարինե» բակտերիալ խտանյութը հանդիսանում է դիսբակտերիոզի բուժման ամենաարդյունավետ միջոց, վերականգնում է աղիների խաթարված միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակության պրոցեսները, կիրառվում է տարբեր աղիքային ինֆեկցիաների բուժման և կանխարգելման համար (դիզենտերիա, լուծ, սալմոնելոզ, ստաֆիլակոկային ինֆեկցիա), օգտակար է սնկային հիվանդությունների դեպքում, խիստ օգտակար է ալերգիկ հիվանդությունների բուժման համար։ Բակտերիալ խտանյութը օգտագործել օրական 1 տուփ մինչև 12 տարեկան երեխաների համար և 1-2 տուփ ավելի բարձր տարիքի երեխաների և մեծահասակների համար։ Բուժման տևողությունը 20-25 օր է։ Պահպանման ժամկետը՝ 15 օր սառնարանում։ Բակտերիալ խտանյութի պատրաստման տեխնոլոգիան արտոնագրված է ՀՀ Արտոնագրային Վարչությունում Ա 1018, 2001թ., հեղինակը՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոզա Մադոյան։